Ստեյոփա Մկրտչյանը տեղափոխվում է «Նյուրնբերգ»
Photo by Jose Manuel Alvarez Rey/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստեփա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում։ Ինչպես հայտնում է խորվաթական Glas Slavonije պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստը արդեն գտնվում է Գերմանիայում և անցնում է բուժզննում՝ նախքան «Նյուրնբերգ» ակումբի հետ պայմանագիր ստորագրելը։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կազմում է 750 հազար եվրո։ Բացի այդ, «Օսիեկը» կստանա հաջորդ վաճառքի 10 տոկոսը։
Մկրտչյանը հանդես է եկել խորվաթական «Օսիեկում» 2023 թվականից՝ անցկացնելով 59 հանդիպում և խփելով մեկ գոլ։ Սա նրա երրորդ մրցաշրջանն էր Խորվաթիայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 23 հանդիպում։
Ներկայում «Նյուրնբերգը» երկրորդ Բունդեսլիգայում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0