Ստեֆան Սողոմոնյանը նվաճեց ACC տիտղոսը և խփեց հաղթական գոլը (Տեսանյութ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ֆուտբոլիստ Ստեֆան Սողոմոնյանը SMU Athletics թիմի կազմում դարձել է ACC Men's Soccer Tournament 2025-ի հաղթողը։ Նոյեմբերի 16-ին կայացած մրցաշարի եզրափակչում՝ Վիրջինիայի դեմ, Սողոմոնյանը խփեց միակ գնդակը և իր թիմին պարգևեց չեմպիոնություն։
Բացի այդ, 21-ամյա հարձակվողը կարողացել է աչքի ընկնել փլեյ-օֆֆի բոլոր չորս խաղերում։ Նա մեկական գոլ է խփել՝ 5:4 հաշվով հաղթանակում Wake Forest-ի դեմ, Stanford-ի հետ հանդիպման միակ գոլը, կիսաեզրափակչում Syracuse-ի դեմ (5:1), ինչպես նաև վճռական եզրափակչում Virginia-ի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ՝ այս մրցաշրջանում Ստեֆան Սողոմոնյանը 18 խաղում խփել է 13 գնդակ և կատարել 1 գոլային փոխանցում, ընդ որում միայն ութ խաղում է մեկնարկել հիմնական կազմում։
Մրցաշարի ավարտին հայ հարձակվողը ներառվել է մրցումների խորհրդանշական հավաքականում։

Սողոմոնյանի փլեյ-օֆֆի բոլոր չորս գոլերի տեսանյութը՝
Ավելի վաղ Սողոմոնյանը հանդես է եկել գերմանական «Ֆորտունա Դյուսելդորֆ» և «Ունթեռրատ» ակումբների երիտասարդական թիմերում, որից հետո վերադարձել է ԱՄՆ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0