SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սթեֆան Սողոմոնյանը կրկին ճանաչվել է ԱՄՆ համալսարանական լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը


Սթեֆան Սողոմոնյանը կրկին ճանաչվել է ԱՄՆ համալսարանական լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
Ֆուտբոլ 💬 Comment

20-ամյա հայ հարձակվող Սթեֆան Սողոմոնյանը, որը հանդես է գալիս Հարավային մեթոդիստական համալսարանի (SMU Mustangs) թիմում, երկրորդ անգամ այս մրցաշրջանում ճանաչվել է ԱՄՆ համալսարանական լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Նա նաև արժանացել է Ատլանտյան կոնֆերենցիայի (ACC) կողմից տրվող շաբաթվա լավագույն հարձակվող կոչմանը։

Սողոմոնյանը փայլուն մարզավիճակ է ցուցադրել՝ վերջին 4 խաղում խփելով 8 գոլ։ Անցած շաբաթ նա դարձավ SMU-ի երկու հաղթանակների գլխավոր հերոսը՝ 3։2 հաշվով հաղթանակ Boston College-ի նկատմամբ և 2։0 հաղթանակ Central Arkansas-ի նկատմամբ։ Երկրորդ խաղում հայ հարձակվողը դուրս եկավ փոխարինման և խփեց դուբլ, ապա հաջորդ խաղում ձևակերպեց հեթ-տրիկ՝ բերելով իր թիմին երեք կարևոր միավոր։

Stephan Soghomonian ACC player of the week

Նշանակալից է, որ շաբաթվա ընթացքում SMU-ի բոլոր հինգ գոլերը խփել է հենց Սողոմոնյանը։ Ընդհանուր առմամբ վերջին չորս խաղերում թիմը խփել է 9 գոլ, որոնցից 8-ը Սողոմոնյանինն են։

TopDrawerSoccer պարբերականը Սողոմոնյանին ճանաչել է ԱՄՆ-ի մակարդակով շաբաթվա խաղացող, իսկ ACC-ն արդեն երկրորդ անգամ երեք շաբաթվա ընթացքում նրան ընտրել է որպես շաբաթվա լավագույն հարձակվող։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Սողոմոնյանը ևս մեկ անգամ արժանացել էր նույն կոչմանը՝ ամրապնդելով իր հեղինակությունը որպես ԱՄՆ համալսարանական ֆուտբոլի ամենաարդյունավետ և տպավորիչ խաղացողներից մեկը։

Մինչև SMU-ին միանալը Սողոմոնյանը հանդես է եկել Գերմանիայի Ֆորտունա Դյուսելդորֆ և Ունտերրատ ակումբների երիտասարդական թիմերում։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում և խփել 9 գոլ։

Դիտեք Սողոմոնյանի վերջին 4 խաղերի 8 գոլերը․


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։