SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան – Իռլանդիա խաղի ֆուտբոլիստների վիճակագրությունը. Սպերցյանը լավագույնն է ըստ գնահատականների


Հայաստան – Իռլանդիա խաղի ֆուտբոլիստների վիճակագրությունը. Սպերցյանը լավագույնն է ըստ գնահատականների
Ֆուտբոլ 💬 Comment

ԱԱ-2026-ի ընտրական խաղում Իռլանդիայի դեմ հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը SofaScore-ի կողմից ստացել է խաղի ամենաբարձր գնահատականը՝ 8.4 միավոր։ Նրա ներդրումն այս հաղթանակում վճռորոշ էր․

  • 1 գոլ
  • 2 կարևոր փոխանցում
  • 90% ճշգրիտ փոխանցումներ
  • 5 հաջողված երկար փոխանցում 8-ից
  • 1 ստեղծված գոլային պահ
  • 2 հարված (երկուսն էլ՝ դիպուկ)
  • 7 հաղթած մենամարտ 8-ից
  • 5 ստացած խախտում
  • 2 հաջողված խլում

Հայաստանի հավաքականի անհատական առաջատարները

  • Տիգրան Բարսեղյան – լավագույնն է դրիբլինգում (3/3), և Լուկաս Զելարայանի հետ միասին կատարել է ամենաշատ կարևոր փոխանցումները (3-ական)։

  • Լուկաս Զելարայան – երեք կարևոր փոխանցումից բացի, վաստակեց 11-մետրանոց և արժանացավ 7.6 գնահատականի։

  • Նաիր Տիկնիզյան, Էդուարդ Սպերցյան և Տիգրան Բարսեղյան – մեկական ստեղծված գոլային պահ։

  • Գեորգիյ Հարությունյան – լավագույնն է պաշտպանությունում (8 հեռացումներ, 1 խլում, 1 ընդհատում)։

  • Ուգոչուկվու Իվու – լավագույնն է խլումներում (4)։

  • Էրիկ Պիլոյան – ամենաշատ ճշգրիտ փոխանցումներ (49, 86%)։

  • Օգնեն Չանչարևիչ – 3 սեյվ։

Փոխարինումից դուրս եկածների ներդրումը

  • Վահան Բիչախչյան (7.0) – հաջող մտավ խաղի մեջ, երկու անգամ վտանգավոր հարվածեց, խաղաց հարձակվողի դիրքում։

  • Արթուր Սերոբյան (6.6) – աչքի ընկավ գեղեցիկ գոլով, որը չհաշվվեց VAR-ի պատճառով։

  • Ժիրայր Շաղոյան (6.8) – ակտիվություն բերեց եզրային գծում, ավելացրեց թիմի դինամիկան։

Իռլանդիայի առաջատարները

  • Լավագույն գնահատականը ստացավ դարպասապահ Կուիվին Կելլեհերը (7.9)՝ 6 սեյվով։

  • Լավագույն դաշտային խաղացողը Էվան Ֆերգյուսոնն էր (7.3), որը դարձավ իռլանդացիների գոլի հեղինակ։

Հատկապես պետք է նշել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը ընտրեց ճիշտ տակտիկա և կատարեց արդյունավետ փոխարինումներ։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 9-ին Երևանում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի հավաքականին և տարավ փայլուն հաղթանակ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում։

Армения - Ирландия, оценки игроков


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։