Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականները՝ «Մոնցայի» դեմ կամային հաղթանակում
Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում Միլանի «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Մոնցայի» նկատմամբ։ «Ներաձուրրիները» հաղթեցին 3:2 հաշվով՝ խաղի ընթացքում պարտվելով 0:2։ Այս հաղթանակը թույլ տվեց «Ինտերին» գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Մինչև 44-րդ րոպեն «Մոնցան» արդեն հաղթում էր 2:0 հաշվով՝ շնորհիվ Սամուելե Բիրինդելլիի և Բալդե Կեյտայի գոլերի։ Սակայն Մարկո Առնաուտովիչը առաջին կեսի ավելացված ժամանակում կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Հաքան Չալհանօղլուն հավասարեցրեց հաշիվը։ Հաղթական գոլը գրանցվեց 77-րդ րոպեին՝ «Մոնցայի» պաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի վրա եղած ռիկոշետից հետո գնդակը հայտնվեց դարպասում։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե և մասնակցեց թիմի առաջին գոլին։ Նա ճշգրիտ փոխանցում կատարեց Դենզել Դյումֆրիսին, ով գլխի հարվածով ստեղծեց հարմար պահ Առնաուտովիչի համար։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում՝
- Խաղացած րոպեներ՝ 70
- Ակնկալվող գոլային փոխանցում (xA): 0.29
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 60 (87%)
- Բացահայտող փոխանցումներ՝ 1
- Կենտրոններ՝ 1/1
- Երկար փոխանցումներ՝ 2/3
- Հարվածներ՝ 1
- Հաղթած մենապայքարներ՝ 2/4
- Հաղթած օդային մենապայքարներ՝ 1/1
- Գնդակի կորուստներ՝ 11
- Խախտումներ՝ 0
- Ստացած խախտումներ՝ 1
- Sofascore գնահատական՝ 7.3
Իտալական մամուլի գնահատականները՝
- Eurosport (5.5): «Լավագույն հանդիպումներից չէր. շատ սխալներ, քիչ իրական օգուտ»։
- FCInter1908 (5.0): ««Ֆեյենորդի» դեմ հանգիստը չօգնեց։ Նրա խաղը անհանգստացնում է Ինձագիին»։
- Sport.virgilio (5.5): «Կատարեց նախագոլային փոխանցում Դյումֆրիսին, բայց կարող էր ավելին անել»։
- Calciomercato (4.5): «Չհասցրեց փակել Բիրինդելլիին առաջին գոլի ժամանակ։ Շատ թույլ էր խաղի կազմակերպման մեջ»։
- Passione Inter (5.0): «Նրա պասիվությունը հանգեցրեց «Մոնցայի» գոլին։ Դյումֆրիսին կատարած փոխանցումը միակ լուսավոր պահն էր։ Չափից շատ սխալներ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0