Սկսվում է IMMAF Եվրոպայի 2025 թվականի MMA-ի առաջնությունը
Փետրվարի 14-ից 23-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի կունենա IMMAF Եվրոպայի 2025 թվականի MMA-ի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Մրցաշարի ընթացքում անցկացվելու են տարբեր տարիքային խմբերի մրցումներ։
Փետրվարի 14-ին նախատեսված է մարզիկների գրանցումն ու վիճակահանությունը, իսկ փետրվարի 15-ին կսկսվեն առաջին մենամարտերը։
Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի IMMAF.TV կայքում։
Հայաստանի հավաքականի կազմը IMMAF Եվրոպայի 2025 թվականի MMA-ի առաջնությունում
Մեծահասակներ
56.7 կգ – Նարեկ Գոգինյան
65.8 կգ – Նարեկ Արուսխանյան
U20
61.2 կգ – Դավիթ Հերանյան
U17
56.7 կգ – Ժորա Մուրադջյան
65.8 կգ – Արաիկ Սահակյան
77.1 կգ – Ալբերտ Հարությունյան, Արմեն Կոստանյան
U15
40 կգ – Նարեկ Սիմոնյան
44 կգ – Արշակ Գալստյան
48 կգ – Արամ Հովսեփյան
62 կգ – Դավիթ Սևլիկյան, Նարեկ Սուքիասյան
67 կգ – Գուրգեն Գուլկազարյան, Արութ Զուրաբյան
U13
31 կգ – Արամ Համբարձումյան
34 կգ – Միշա Սիմոնյան
37 կգ – Մուշեղ Թովմասյան, Ամայակ Մկրտչյան
44 կգ – Սոս Մուշեղյան, Արսեն Սարգսով
62 կգ – Գարո Պարթամյան
U11
30 կգ – Մարկ Ղամբարյան
34 կգ – Արտակ Մելքոնյան
U13 (աղջիկներ)
37 կգ – Մոնիկա Ասրյան
Մարզիչներ
Մխիթար Սերոբյան, Արթուր Զաքարյան, Առնոլդ Կոստանյան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0