Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Երևանում՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի և Կիպրոսի երիտասարդական հավաքականների միջև։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է խաղի մեկնարկային կազմը․
Հայաստան U21 (4-2-3-1)՝
1. Գոռ Մատինյան – 2. Մարկ Գևորգյան, 5. Պետիկ Մանուկյան, 15. Անդրանիկ Հակոբյան, 14. Պողոս Քրմզյան – 6. Կառլեն Օհանեսյան, 13. Համլետ Սարգսյան – 22. Լևոն Բաշոյան, 10. Միսակ Հակոբյան (կ), 11. Վյաչեսլավ Աֆյան, 9. Էդիկ Վարդանյան
Հայաստան (U21) – Կիպրոս (U21) խաղի ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել Fast Sports հեռուստաալիքով։ Բացի այդ, անվճար առցանց հեռարձակումը հասանելի կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական YouTube ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0