Մեկնարկային կազմերը «Նոա» – «ԱԶ» հանդիպման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոտակա րոպեներին Երևանում կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի «Նոա» (Հայաստան) – «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) հանդիպումը։ Այս պահին արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Հանդիպումը կմեկնարկի տեղական ժամանակով 21:45-ին։
Թիմերի մեկնարկային կազմերը
«Նոա» (5-3-2):
Ալեքսեյ Պլոշչադնի — Հովհաննես Համբարձումյան, Սերգեյ Մուրադյան, Նատանիել Սեյնտինի, Ներմին Զոլոտիչ, Դավիդ Սուալեհե — Յան Էտեկի, Գուստավո Սանգարե, Տակուտո Օսիմա — Էլդեր Ֆերեյրա, Նարդին Մուլահուսեյնովիչ։
Պահեստայիններ: Ֆայուլու, Բոակիե, Այաշ, Մանվելյան, Ուլադ Օմար, Համոյան, Գոնսալո Սիլվա, Յակոլիշ, Հարությունյան։
Գլխավոր մարզիչ: Սանդրո Պերկովիչ։
«ԱԶ» (4-3-3):
Յերուն Զուտ — Էլայջա Դեյկստրա, Ալեշանդրե Պենետրա, Վաուտեր Գոես, Մեյս Դե Վիտ — Պեեր Կոպմեյներս, Կասպեր Բուգարդ, Սվեն Մեյնանս — Իսակ Յենսեն, Ռո-Զանջելո Դաալ, Տրոյ Պարոտ։
Պահեստայիններ: Վերհյուլստ, Շիպեր, Դեկկեր, Սադիկ, Իչիհարա, Հորնկամպ, վան Դեյլ, Օւֆկիր, Սմիթ, Սին, Մեերդինկ, Ռոբբեմոնդ։
Գլխավոր մարզիչ: Լերոյ Էխտելդ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0