Մեկնարկային կազմերը Հայաստան-Վրաստան հանդիպման համար
Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում մեկնարկելուց մեկ ժամ առաջ է։ Թիմերն արդեն ժամանել են Հանրապետական մարզադաշտ և պատրաստվում են վարժանքներ անցկացնել։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը, որոնք այս կարևոր հանդիպումը կսկսեն առաջին րոպեներից։
Ահա, թե որ ֆուտբոլիստներին են թիմերի գլխավոր մարզիչներ Ջոն վան'տ Սխիպը և Վիլլի Սանյոլը դուրս բերելու առաջին րոպեներից։
Հայաստանի կազմը՝ Օգնեն Չանչարևիչ — Արտակ Դաշյան, Վարազդատ Արոյան, Գևորգ Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Նաիր Տիքնիզյան — Ուգոչուկվու Իվու, Գոռ Մանվելյան — Էդգար Սևիկյան, Տիգրան Բարսեղյան, Արթուր Միրանյան։
Պահեստայիններ՝ Բեգլարյան (դ), Ավագյան (դ), Է. Գրիգորյան, Մկրտչյան, Ուդո, Մանուկյան, Ն. Գրիգորյան, Օհանյան, Կալուկյան, Ռանոս, Համբարձումյան, Բիչախչյան։

Վրաստանի կազմը՝ Գեորգի Մամարդաշվիլի — Օթար Կակաբաձե, Սաբա Գոգլիձե, Լուկա Լոչոշվիլի, Իրակլի Ազարովի — Գեորգի Կոչորաշվիլի, Օթար Կիտեշվիլի, Նիկա Կվեկվեսկիրի, Գեորգի Չակվետաձե — Ժորժ Միկաուտաձե, Զուրիկո Դավիթաշվիլի։
Պահեստայիններ՝ Լորիա (դ), Գուգեշաշվիլի (դ), Դվալի, Մեկվաբիշվիլի, Զիվզիվաձե, Ծիտաիշվիլի, Գոչոլեշվիլի, Լացաբաձե, Զարիա, Շենգելիա, Նանիկաշվիլի, Գուլիաշվիլի։

Հանդիպումը կսկսվի Երևանյան ժամանակով 21:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0