SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սկսվել է «Հանրային համակրանքի մրցանակի» քվեարկությունը «Սպորտի լավագույնները – 2025» մրցանակաբաշխության շրջանակում


Սկսվել է «Հանրային համակրանքի մրցանակի» քվեարկությունը «Սպորտի լավագույնները – 2025» մրցանակաբաշխության շրջանակում
Այլ սպորտաձևեր 💬 Comment (1)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է «Հանրային համակրանքի մրցանակի» քվեարկության մեկնարկի մասին՝ ամենամյա «Սպորտի լավագույնները – 2025» մրցանակաբաշխության շրջանակում։

Սպորտի երկրպագուներն ու սիրահարները կարող են աջակցել իրենց ֆավորիտներին՝ քվեարկելով առաջադրված թեկնածուներից մեկի օգտին։ Թեկնածուները Հայաստանի առաջատար մարզիկներն են, որոնք ներկայացնում են տարբեր մարզաձևեր և 2025 թվականին գրանցել են բարձր արդյունքներ։ Թեկնածուների թվում են մեկ ֆուտբոլիստ՝ Էդուարդ Սպերցյանը, մեկ ըմբիշ՝ Արսեն Հարությունյանը, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ինչպես նաև 4 ծանրորդ, երեք մարմնամարզիկ, հրաձիգ և կարատեիստ։

«Հանրային համակրանքի մրցանակի» թեկնածուները՝

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)
Էդուարդ Սպերցյան (ֆուտբոլ)
Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
Գարիկ Կարապետյան (ծանրամարտ)
Էմմա Պողոսյան (ծանրամարտ)
Գոռ Սահակյան (ծանրամարտ)
Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)
Մամիկոն Խաչատրյան (սպորտային մարմնամարզություն)
Սուրեն Հարությունյան (կարատե)
Էլմիրա Կարապետյան (հրաձգություն)
Էլինա Ավանեսյան (թենիս)

Քվեարկությանը կարելի է մասնակցել ՀՂՄԱՆՈՒՄ։ Քվեարկության արդյունքները և «Հանրային համակրանքի մրցանակի» դափնեկրի անունը կհայտարարվեն դեկտեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ «Սպորտի լավագույնները – 2025» մրցանակաբաշխության շրջանակում կան նաև այլ անվանակարգեր, որտեղ հաղթողներին կընտրեն փորձագետներն ու լրագրողները։

Հայաստանում հայտարարվել են «Սպորտի լավագույնները – 2025» մրցանակաբաշխության թեկնածուները։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
Г
Григ 23.12.2025 19:42
А причем борец Арутюнян.непонятно а где Амоян.он самый достойный спортсмен в борьбе.

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։