Սկսվել է Հայաստան — Բելառուս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում մեկնարկել է Հայաստան և Բելառուս հավաքականների միջև ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը, որը կկայանա մարտի 29-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 18:00-ին։
Տոմսերի արժեքը տատանվում է 1000-ից մինչև 8000 դրամ։ Դրանք կարելի է ձեռք բերել tickets.ffa.am կայքում։
Այս հանդիպումը կլինի Հայաստանի հավաքականի միակ խաղը մարտյան հավաքի ընթացքում, քանի որ ավելի վաղ նախատեսված խաղը ԱՄԷ-ի դեմ չեղարկվել է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0