Մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է․ առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 24-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջին օրը տեղի ունեցան նախնական գոտեմարտեր՝ 74 և 92 կգ քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երկու ըմբիշներ՝ Գառնիկ Չոլաքյանը (74 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ)։
Չոլաքյանը մրցումը սկսեց վստահ հաղթանակով՝ 12:2 հաշվով առավելության հասնելով Մեքսիկայի ներկայացուցիչի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակչում 5:14 հաշվով պարտվեց գործող մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Մագոմեդ Խանիևին (Ադրբեջան)։ Կնյազ Իբոյանը իր առաջին գոտեմարտում 1:4 հաշվով զիջեց Ղրղզստանի մարզիկ Ուլուկբեկ Սոորոմբեկովին։
Կիսաեզրափակիչների արդյունքներն ու առաջին օրվա եզրափակիչ զույգերը
Մեծահասակների գործող աշխարհի չեմպիոն Եշինոսուկե Աոյագին կիսաեզրափակչում պարտվեց Միտչել Մեսենբրինքին։
74 կգ քաշային կարգ
Մագոմեդ Բաշիր Խանիև (Ադրբեջան) — Մուհամմեդ Օզմուս (Թուրքիա) 3:7
Եշինոսուկե Աոյագի (Ճապոնիա) — Միտչել Մեսենբրինք (ԱՄՆ) 4:7
Եզրափակիչ: Մուհամմեդ Օզմուս (Թուրքիա) — Միտչել Մեսենբրինք (ԱՄՆ)
92 կգ քաշային կարգ
Մուհամեդ-Տաղիր Խանիև (Ռուսաստան) — Իոն Դեմյան (Մոլդովա) 12:1
Իվան Չերնոուզ (Ուկրաինա) — Մոհամմադմոբին Ազիմի (Իրան) 1:12
Եզրափակիչ: Մուհամեդ-Տաղիր Խանիև (Ռուսաստան) — Մոհամմադմոբին Ազիմի (Իրան)
Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, կանցկացվեն 74 և 92 կգ քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև կմեկնարկեն մրցումները 57, 70, 79 և 125 կգ քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0