Սպերցյանը գոլային փոխանցում կատարեց Սևիկյանի նորամուտի խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 8-րդ տուրի խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Տոլյատիի «Ակրոնին»։ Գործող Ռուսաստանի չեմպիոնները 19 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Ակրոնը» 6 միավորով գտնվում է 13-րդ տեղում։
14-րդ րոպեին Վիկտոր Սան բացեց հաշիվը, սակայն արդեն 23-րդին «Ակրոնը» հավասարեցրեց՝ շնորհիվ նշանակված 11 մետրանոցի։ «Կրասնոդարը» վերահսկում էր խաղը և ստեղծում էր ավելի շատ վտանգավոր պահեր, իսկ 76-րդ րոպեին Նիկիտա Կրիվցովը հաղթանակ բերեց տանտերերին՝ ստանալով Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար սա արդեն 9-րդ գոլային փոխանցումն է այս մրցաշրջանում (8 տուրում), բացի այդ, նրա հաշվին կա նաև 4 գոլ։
«Ակրոնի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Էդգար Սևիկյանը։ Իր նորամուտի խաղում նա անցկացրեց 78 րոպե և վաստակեց այն 11 մետրանոցը, որն իրացրեց Արթյոմ Ձյուբան։
Սպերցյանի վիճակագրությունը.
Մինուտներ՝ 90+
Գոլային փոխանցումներ՝ 1
Ճիշտ փոխանցումներ՝ 27 (90%)
Բանալիներ փոխանցումներ՝ 3
Ստեղծած գոլային պահեր՝ 1
Հարվածներ՝ 5 (1 դիպուկ)
Հաջող դրիբլինգ՝ 1/2
Հաղթած մենապայքարներ՝ 5/7
Գնդակի կորուստներ՝ 8
Խախտումներ՝ 0
Խախտումներ նրա վրա՝ 3
Մաքրել գնդակ՝ 3
Ապահով խլումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 7.9
Սևիկյանի վիճակագրությունը.
Մինուտներ՝ 78
Ճիշտ փոխանցումներ՝ 12 (75%)
Երկար փոխանցումներ՝ 1/1
Վաստակած 11 մետրանոց՝ 1
Հաղթած մենապայքարներ՝ 3/5
Գնդակի կորուստներ՝ 7
Խախտումներ՝ 0
Խախտումներ նրա վրա՝ 2
Ապահով խլումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 7.2
Տեսանյութ՝ Սպերցյանի գոլային փոխանցումը Կրիվցովին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0