SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը ձևավորեց գոլ և երեք գոլային փոխանցում Սամարայում (վիդեո և վիճակագրություն)


Սպերցյանը ձևավորեց գոլ և երեք գոլային փոխանցում Սամարայում (վիդեո և վիճակագրություն)
Ֆուտբոլ 💬 Comment

Ռուսաստանի Պրեմիեր-Լիգայի վեցերորդ տուրում գործող չեմպիոնը՝ «Կրասնոդարը», արտագնա խաղում ջախջախեց «Կռիլյա Սովետով»-ին՝ 6:0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը․ նա խփեց գոլ և կատարեց երեք գոլային փոխանցում։

Հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին․ Գաետան Պերրենը գրավեց դաշտի տերերի դարպասը Սպերցյանի գեղեցիկ կրնկային փոխանցումից հետո։ Տասը րոպե անց հենց հայ կիսապաշտպանը կրկնապատկեց առավելությունը՝ իրացնելով իր իսկ վաստակած 11-մետրանոցը։ Առաջին խաղակեսի վերջում Ջոն Կորդոբան հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0։

Ընդմիջումից հետո «ցլերի» հարձակմանը թարմություն հաղորդեց փոխարինման դուրս եկած Ժոաո Բաչին․ նախ նա գոլ խփեց Սպերցյանի փոխանցումից հետո, ապա օգնեց առանձնանալ Կորդոբային։ Վերջնական հաշիվը ձևավորեց Նիկիտա Կրիվցովը՝ 90-րդ րոպեին, կրկին Սպերցյանի անկյունայինից հետո։

«Կրասնոդարի» կապիտանը վեցերորդ տուրից հետո ունի արդեն 4 գոլ և 7 գոլային փոխանցում։ Երկրորդ խաղն անընդմեջ նա ստանում է SofaScore-ի առավելագույն 10.0 գնահատականը։

Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը «Կռիլյա Սովետով»-ի դեմ․
Խաղացած րոպեներ՝ 90+
Գոլեր՝ 1
Գոլային փոխանցումներ՝ 3
Ճշգրիտ փոխանցումներ՝ 41 (91%)
Բանալի փոխանցումներ՝ 4
Խաչային փոխանցումներ՝ 2/5
Երկար փոխանցումներ՝ 4/4
Ստեղծված գոլային պահեր՝ 1
Հարվածներ՝ 3 (1 դիպուկ)
Վաստակած 11 մետրանոց՝ 1
Հաղթած մենամարտեր՝ 3/8
Գնդակի կորուստներ՝ 11
Խախտումներ՝ 1
Խախտումներ նրա դեմ՝ 2
Դուրս բերումներ՝ 1
Ընդհատումներ՝ 1
Ընդմղումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 10.0

Սպերցյանի մասնակցությամբ դրվագների վիդեո․


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։