SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը չի տեղափոխվի «Սաութհեմփթոն». որոշումը կայացրել է ինքը՝ ֆուտբոլիստը


Սպերցյանը չի տեղափոխվի «Սաութհեմփթոն». որոշումը կայացրել է ինքը՝ ֆուտբոլիստը
Ֆուտբոլ 💬 Comment

«Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը որոշել է չանցնել անգլիական «Սաութհեմփթոն»։ Ինչպես հայտնում է Чемпионат-ը, հնարավոր տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է հենց ֆուտբոլիստը, և նրա ու ակումբի միջև որևէ հակասություն չի եղել։

Աղբյուրների տեղեկություններով՝ «Կրասնոդարը» պատրաստ էր քննարկել «Սաութհեմփթոնի» առաջարկը, սակայն գործարքը կախված էր բացառապես խաղացողի ցանկությունից։ Ակումբի ղեկավարության հետ քննարկումների ընթացքում Սպերցյանը հայտնել է, որ ցանկանում է սպասել Եվրոպայից այլ առաջարկների։

Այսպիսով, ֆուտբոլիստի և ակումբի միջև հակամարտության մասին տարբերակները, ինչպես նաև անգլիական ակումբի ֆինանսական երաշխիքների հետ կապված խոսակցությունները, իրականությանը չեն համապատասխանում։

Այնուամենայնիվ, այսօր հայտնի դարձավ, որ «Սաութհեմփթոնը» բարելավել է իր առաջարկը՝ այն հասցնելով 18 մլն եվրոյի + բոնուսների, այս մասին տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը։ Ուստի դեռ վաղ է վերջնական հետևություններ անել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ֆուտբոլիստի գործակալը նշել էր, որ տրանսֆերի հավանականությունը «Սաութհեմփթոն» կազմում գնահատում է 50/50։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։