SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը և Մխիթարյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների թվում ըստ CIES-ի


Սպերցյանը և Մխիթարյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների թվում ըստ CIES-ի
Ֆուտբոլ 💬 Comment

CIES Football Observatory-ն հրապարակել է 2024/25 մրցաշրջանի աշխարհի 300 ամենաազդեցիկ ֆուտբոլիստների ցուցակը, որը կազմվել է աշխարհի 60 լիգաներից ստացված տվյալների հիման վրա։ Ամեն դիրքի համար ընտրվել է 50 լավագույն խաղացող, և նրանց թվում են նաև երկու հայ ֆուտբոլիստներ՝ Էդուարդ Սպերցյանը և Հենրիխ Մխիթարյանը։

Ինչպես է կազմվել այս վարկանիշը?

Հետազոտությունն հիմնված է հատուկ ինդեքսի վրա, որը հաշվարկվել է ֆուտբոլային արդյունավետության վեց հիմնական բաղադրիչների հիման վրա․

  • AER (մենամարտ օդում) — գլխով պայքար

  • DFS (գետնային պաշտպանություն) — պաշտպանություն գետնին

  • DIS (փոխանցումների ճշգրտություն) — փոխանցումներ

  • TAK (դրիբլինգ) — անցում

  • CCR (վտանգավոր պահերի ստեղծում) — գոլային պահերի ստեղծում

  • FIN (հարվածի ավարտ) — գրոհների եզրափակում

Նշանակություն են ունեցել նաև խաղաժամանակը և թիմի հաջողությունը ազգային առաջնությունում։


Էդուարդ Սպերցյանը՝ աշխարհի լավագույն հարձակվողական կիսապաշտպանների շարքում

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը այս մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն և հարձակվողական կիսապաշտպանների մեջ զբաղեցրեց 27-րդ տեղը՝ 80.1 ինդեքսով։ Դա ՌՊԼ-ի լավագույն արդյունքն է։ Ռուսական ակումբներից լավագույն 50-ում են նաև Ալեքսեյ Բատրակովը (77.8) և Բիտելոն (77.8)։

Սպերցյանը վարկանիշով գերազանցել է Ջուլիան Բրանդտին (Բորուսիա Դորտմունդ), Միկել Մերինոյին (Արսենալ), Դանի Օլմոյին (Բարսելոնա) և տեղ է գրավել Դե Բրոյնեի, Բրունո Ֆերնանդեշի և Ռաբյոյի ետևում։

2024/25 մրցաշրջանում 24-ամյա Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նա հատկապես աչքի է ընկել CCR (վտանգավոր պահերի ստեղծում), FIN (գոլային հարված) և TAK (անցում) կատեգորիաներում։

Սա հերթական միջազգային ճանաչումն է Սպերցյանի համար, որը հաստատում է նրա կայուն աճը և հեղինակությունը։ Նա վաղուց է դարձել «Կրասնոդարի» առանցքային խաղացողը և շարունակում է իր անունը բարձր պահել միջազգային հարթակում՝ թեկուզ ոչ լավագույն 5 լիգաներում։

Эдуард Сперцян в топ лучших полузащитников

Հարձակվողական կիսապաշտպանների լավագույն եռյակը ըստ CIES-ի.

  1. Ֆլորիան Վիրտց (Բայեր Լևերկուզեն) — 93.6

  2. Քոուլ Փալմեր (Չելսի) — 92.4

  3. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) — 90.0


Հենրիխ Մխիթարյանը՝ կենտրոնական կիսապաշտպանների էլիտայում

Հայկական ֆուտբոլի լեգենդը և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների շարքում զբաղեցրել է բարձր՝ 11-րդ հորիզոնականը՝ 88.0 ինդեքսով։ Նույն արդյունքն է ցույց տվել նրա թիմակից Նիկոլո Բարելան, իսկ մեկ այլ «Ինտերի» կիսապաշտպան՝ Հական Չալհանօղլուն, զբաղեցրել է 21-րդ տեղը (83.5)։

Մխիթարյանը դարձել է ցուցակի երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը՝ 39-ամյա Լուկա Մոդրիչից հետո, որը գրավել է 16-րդ հորիզոնականը։

Մխիթարյանը Սերիա Ա-ում անցկացրել է 32 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա հիմնական ուժեղ կողմերը DIS (փոխանցումներ) և DFS (պաշտպանություն) կատեգորիաներում են, որոնց շնորհիվ նա շարունակում է ապահովել կենտրոնի հուսալի վերահսկումը։

Չնայած տարիքին՝ 36-ամյա Մխիթարյանը շարունակում է մնալ թիմի առանցքային անդամներից մեկը և ցուցադրել բարձրակարգ խաղ։ Երեք օր անց նա երկրորդ անգամ դուրս կգա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Ինտերի» կազմում։

Կենտրոնական կիսապաշտպանների լավագույն եռյակը.

  1. Պեդրի (Բարսելոնա) — 98.7

  2. Ջոշուա Կիմիխ (Բավարիա) — 96.2

  3. Գրանիտ Ջակա (Բայեր Լևերկուզեն) — 94.1


2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները ըստ դիրքերի

Կենտրոնական պաշտպաններ.

  • Վիրջիլ վան Դեյք (Լիվերպուլ) — 89.4

  • Օրլիեն Չուամենի (Ռեալ Մադրիդ) — 87.6

  • Ուիլյամ Սալիբա (Արսենալ) — 86.9

Ֆլանգային պաշտպաններ.

  • Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ (Լիվերպուլ) — 92.6

  • Յոշկո Գվարդիոլ (Մանչեսթեր Սիթի) — 90.2

  • Ալեքս Գրիմալդո (Բայեր Լևերկուզեն) — 88.4

Վինգերներ.

  • Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) — 100.0

  • Լամին Յամալ (Բարսելոնա) — 99.6

  • Մայքլ Օլիսե (Բավարիա) — 98.1

Ֆորվարդներ.

  • Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ) — 92.3

  • Վիկտոր Գյոկերեշ (Սպորտինգ) — 89.2

  • Հարի Քեյն (Բավարիա) — 89.0


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։