«Սպարտակը» «Լուկօյլ Արենայի» մի tribuna-ն կոչել է Նիկոլայ Սիմոնյանի անունով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոսկվայի «Սպարտակը» իր «Լուկօյլ Արենա» մարզադաշտի «A» տրիբունային շնորհել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբում նշել են, որ այս կերպ ցանկանում են պահպանել արտակարգ մարզիկի հիշատակը. «“A” տրիբունան այժմ կրում է Նիկիտա Սիմոնյանի անունը։ Նա հավերժ կմնա իր սիրելի ակումբի կողքին»։
Սիմոնյանը, որը աշխատել է նաև Երևանի «Արարատում», համարվում է Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն։
Լեգենդար հարձակվողը և օլիմպիական չեմպիոնը մահացել է նոյեմբերի 23-ին՝ կյանքի 100-րդ տարում։ Վերջին հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 27-ին և կանցկացվի «Սպարտակի» սեփական խաղադաշտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0