Սպարտակ Միկայելյանը դուրս եկավ ֆինալ, Արթուր Ասոյանը նվաճեց բրոնզ MMA աշխարհի առաջնությունում 2025-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացան MMA-IMMAF աշխարհի առաջնության 2025-ի կիսաեզրափակիչները։ Հայ մարզիկները գրանցեցին վառ արդյունքներ․ մեկը հասավ ֆինալ, մյուսը բարձրացավ պատվո հարթակ։
74,8 կգ քաշային կարգում Սպարտակ Միկայելյանը միաձայն հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Դմիտրի Յարկովին և ապահովեց իր տեղը եզրափակչում։
Վճռորոշ մենամարտը կկայանա հոկտեմբերի 2-ին, որտեղ Միկայելյանը կմրցի Նիգերիայի մարզիկ Բենջամին Էդոզիի հետ։
Սպարտակ Միկայելյանի կիսաեզրափակիչ մենամարտի ամբողջական տեսագրությունը։
Ճանապարհին դեպի եզրափակիչ՝ 21-ամյա հայ մարզիկը անցկացրել է չորս մենամարտ, որտեղ հաղթել է Դանիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին․ երկու անգամ հաղթանակը գրանցվել է ժամանակից շուտ, երկու անգամ էլ՝ դատավորների որոշմամբ։ Նրա ապագա մրցակից Էդոզին նույնպես հաղթահարել է չորս մենամարտ՝ Ջամբիայի, Տաջիկստանի, Անգլիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների դեմ՝ բոլորը դատավորների որոշմամբ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Ասոյանը (56,7 կգ), կիսաեզրափակիչում զիջեց տաջիկ մարզիկ Իսրոֆիլ Կոմիլզոդային և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մրցաշարում Ասոյանը երեք հաղթանակ էր տարել՝ Ուկրաինայի, Ֆրանսիայի և Տաջիկստանի մրցակիցների դեմ։ 21-ամյա մարզիկը մեկ անգամ հաղթել է նոկաուտով, մեկ անգամ՝ խեղդող հնարքով, մեկ անգամ էլ՝ դատավորների որոշմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0