Սպարտակ Միկայելյանը հաղթեց ԱՄՆ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ MMA մարզիկ Սպարտակ Միկայելյանը վստահ հաղթանակ տարավ Anthony Pettis FC 18 մենամարտային երեկոյին, որը կայացավ ԱՄՆ Ալբուքերկ քաղաքում։ Կիսապրոֆեսիոնալ մենամարտում նա երկրորդ ռաունդում շնչահեղձող հնարք կիրառելով ստիպեց Դևիդ Քերոլին հանձնվել։
Միկայելյանը լավ հայտնի է սիրողական MMA-ի աշխարհում որպես Հայաստանի հավաքականի կազմում IMMAF երիտասարդների աշխարհի չեմպիոն։ 2024 թվականի նոյեմբերին նա դարձավ աշխարհի չեմպիոն միջինից թեթև քաշային կարգում, իսկ ավելի վաղ նվաճել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալներ 2022 թվականին և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ 2024 թվականին։ Բացի այդ՝ 2023 թվականին 21-ամյա հայ մարզիկը դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն գրեպլինգում։
Այս հաղթանակը նրա կարիերայում կարևոր քայլ էր և հաստատեց՝ նա հայկական MMA-ի ամենահեռանկարային մարզիկներից մեկն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0