Սպարտակ Միքայելյանը պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում նորամուտը կկատարի Tuff-N-Uff 151 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը կանցկացնի իր նորամուտային մենամարտը պրոֆեսիոնալ խառը մենամարտերում։ Նրա առաջին մրցակիցը կլինի 36-ամյա ամերիկացի Վիկտոր Ռեքլիֆը (5–6)։ Մենամարտը կկայանա հունվարի 22-ին Լաս Վեգասում՝ Tuff-N-Uff 151 մրցաշարի շրջանակում։
Վիկտոր Ռեքլիֆը ակտիվորեն հանդես է եկել ՄՄԱ-ում 2006–2013 թվականներին, որից հետո կենտրոնացել է ջիու-ջիցուի մրցաշարերի վրա։ Նրա կարիերայում եղել է նաև մերկ բռունցքներով մենամարտերի փորձ։
Նշենք, որ նույն մրցաշարում օկտագոն դուրս կգա նաև Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Դավիթ Մգոյանը։
21-ամյա Սպարտակ Միքայելյանը հանդիսանում է IMMAF-ի գործող աշխարհի չեմպիոն ՄՄԱ-ում և 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է միջազգային ֆեդերացիայի լավագույն մարզիկ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0