SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կայացել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վիճակահանությունը


Կայացել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության վիճակահանությունը Photo: UWW
Ըմբշամարտ 💬 Comment

Դեկտեմբերի 21-ին կայացել է 2025 թվականի Հայաստանի հունահռոմեական ըմբամարտի առաջնության վիճակահանությունը, որը կանցկացվի դեկտեմբերի 22-ից 24-ը։

Մրցումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:00-ին։ Մրցաշարը կարևոր ընտրական փուլ է, որի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մայրցամաքային առաջնությունը կանցկացվի ապրիլի 20-ից 26-ը Տիրանայում (Ալբանիա)։

Մասնակիցների փոքր թվի պատճառով որոշ քաշային կարգերում մրցումները կանցկացվեն շրջանային համակարգով։ Միևնույն ժամանակ հատկապես լարված և դիտարժան պայքար է սպասվում 63 կգ և 87 կգ քաշային կարգերում, որտեղ հանդես կգան տվյալ քաշերի երկրի ուժեղագույն ըմբիշները՝ Կրայեն Ասլանյան (63 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Ալեքս Մարգարյան (63 կգ), Գևորգ Նադևոսյան (87 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ), Յուրիկ Պետրոսյան (87 կգ) և Վիգեն Նազարյան (87 կգ)։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի մի շարք առաջատարներ բաց կթողնեն երկրի առաջնությունը՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Արթուր Ալեքսանյան (97 կգ)։

Հայաստանի առաջնության բոլոր մրցաշարային ցանցերը՝

Чемпионат Армении по греко-римской борьбе, 55 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 60 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 63 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 67 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 72 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 77 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 82 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 87 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 97 кг

Чемпионат Армении по греко-римской борьбе, 130 кг


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։