Հայաստանի կանանց հավաքականի կազմը Լյուքսեմբուրգի և Ղազախստանի դեմ խաղերի համար
Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը մարտի 31-ից ապրիլի 6-ը մարզումներ է անցկացնելու ՖՖԱ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայկական թիմը պատրաստվում է Լյուքսեմբուրգի (ապրիլի 4) և Ղազախստանի (ապրիլի 8) դեմ խաղերին: Լյուքսեմբուրգի դեմ խաղը կկայանա Երևանում, իսկ Ղազախստանի դեմ խաղը՝ Աստանայում:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը մարզումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Հիշեցնենք, որ երկու տուր անցկացնելուց հետո Հայաստանն առաջատար է C3 խմբում՝ 6 միավորով, շնորհիվ Ղազախստանի (2-0) և Լիխտենշտայնի (6-1) դեմ հաղթանակների:
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)
Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա)
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0