SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը՝ Երևանում կայանալիք բռնցքամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության համար


Հայաստանի հավաքականը՝ Երևանում կայանալիք բռնցքամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության համար
Բռնցքամարտ 💬 Comment

Նոյեմբերի 3-ից 10-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը (EUBC 2025): Մրցումները կկայանան Սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մարզահամալիր): Սա հերթական խոշոր բռնցքամարտի մրցաշարն է, որը հյուրընկալում է Հայաստանի մայրաքաղաքը․ Երևանը նախկինում արդեն ընդունել է 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, 2023 թվականի երիտասարդական Եվրոպայի առաջնությունն ու նույն տարվա երիտասարդական աշխարհի առաջնությունը։

Հայաստանը այս անգամ էլ հանդես կգա լայն կազմով՝ ներկայացված լինելով ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում՝ U23 և երիտասարդական տարիքային խմբերում։

Մինչև 23 տարեկանների հավաքականը գլխավորում է Ռուդիկ Մկրտչյանը, երիտասարդների հավաքականը՝ Կարեն Աղամալյանը, իսկ երկու կանանց հավաքականների գլխավոր մարզիչն է Վազգեն Բադալյանը։

Մինչև 23 տարեկանների հավաքական (տղամարդիկ)

  • 48 կգ — Թումաս Թումասյան

  • 51 կգ — Արեն Ասլամազյան

  • 54 կգ — Սուրեն Ռուբինյան

  • 57 կգ — Արթուր Ավետիքյան

  • 60 կգ — Ոսկան Ոսկանյան

  • 63 կգ — Մանվել Պետրոսյան

  • 67 կգ — Արես Հակոբյան

  • 71 կգ — Հարություն Հակոբկոխյան

  • 75 կգ — Մարատ Միքայելյան

  • 80 կգ — Համլետ Ադամյան

  • 86 կգ — Ալիկ Հովհաննիսյան

  • 92 կգ — Դավիթ Սիմոնյան

  • +92 կգ — Իշխան Հովսեփյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան
Մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան

Երիտասարդական հավաքական (տղամարդիկ)

  • 48 կգ — Հարություն Մարտիրոսյան

  • 51 կգ — Վահրամ Դովլաթբեկյան

  • 54 կգ — Վաղարշակ Քեյան

  • 57 կգ — Տիգրան Հովսեփյան

  • 60 կգ — Տիգրան Մակիչյան

  • 63.5 կգ — Անդրանիկ Մարտիրոսյան

  • 67 կգ — Արգիշտի Հակոբյան

  • 71 կգ — Արտյոմ Ստեփանյան

  • 75 կգ — Սամվել Սիրամարգյան

  • 80 կգ — Ալբերտ Հարությունյան

  • 86 կգ — Րաֆֆի Խաչատրյան

  • 92 կգ — Սարգիս Անդրիասյան

  • +92 կգ — Տիգրան Խաչատրյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Աղամալյան
Մարզիչներ՝ Նվեր Վարդանյան, Անդրանիկ Գրիգորյան

Երիտասարդական հավաքական (աղջիկներ)

  • 50 կգ — Հեղինե Պետրոսյան

  • 52 կգ — Անգելինա Հայրապետյան

  • 54 կգ — Վարդուհի Ասատրյան

  • 57 կգ — Էլեն Պապյան

  • 70 կգ — Վարդուհի Ասլանյան


Մինչև 23 տարեկանների հավաքական (կանայք)

  • 48 կգ — Լուսինե Գևորգյան

  • 52 կգ — Արևիկ Դոխոլյան

  • 54 կգ — Լուսյա Ավետիսյան

  • 57 կգ — Ջուլյա Լալայան

  • 60 կգ — Էլիդա Քոչարյան

  • 63 կգ — Սոնա Հարությունյան

Գլխավոր մարզիչ՝ Վազգեն Բադալյան
Մարզիչ՝ Արթուր Մելքումյան


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։