Սմոդիկսը կորցրել է գիտակցությունը ԱԱ-2026-ի ընտրական փլեյ-օֆֆի խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Սեմմի Սմոդիկսը հայտնվել է անհանգստացնող միջադեպի կենտրոնում Չեխիայի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական փլեյ-օֆֆի խաղի ընթացքում։
Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել լրացուցիչ ժամանակում՝ հանդիպման 115-րդ րոպեին։ Սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 117-րդ րոպեին, նա հարված է ստացել կողքին և գլխին խաղային դրվագում։ Կոնտակտը տեսանելիորեն աննշան էր և որպես խախտում չէր արձանագրվել, սակայն բախումից կարճ ժամանակ անց Սմոդիկսը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկի վրա։
Բժշկական անձնակազմը արագ դուրս է եկել խաղադաշտ և մոտ հինգ րոպե ցուցաբերել է առաջին օգնություն։ Արդյունքում կիսապաշտպանին դուրս են տարել պատգարակով՝ միացնելով արհեստական շնչառության սարք։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սմոդիկսը վերականգնել է գիտակցությունը, սակայն միջադեպի պատճառներն ու նրա ներկայիս վիճակը դեռևս անհայտ են։
Չեխիայի և Իռլանդիայի միջև հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, որից հետո թիմերը անցել են 11-մետրանոցների շարքին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0