SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ժիրոնայի» հետ կապված խոսակցությունները՝ Սպերցյանի մեկնաբանությամբ


«Ժիրոնայի» հետ կապված խոսակցությունները՝ Սպերցյանի մեկնաբանությամբ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղի գլխավոր հերոսը։ «Կրասնոդարը» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ՝ 3:0։ Սպերցյանը աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ, ինչի շնորհիվ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

«Մատչ ՏՎ»-ի հետ հարցազրույցում Սպերցյանը ամփոփեց մրցաշրջանի մեկնարկային խաղը՝ նշելով, որ թիմը դեռ հեռու է լավագույն մարզավիճակից.

— Որքանո՞վ եք գոհ Ձեր խաղից։ Խոսել դեռ վաղ է։ Աշխատելու շատ բան կա։ Մենք նոր ենք սկսում ձև հավաքել, ֆիզիկապես դեռ լիովին պատրաստ չենք։ Խնդիրներ կային ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում։ Բայց մենք խփեցինք գոլեր, դա ամենակարևորն է։ Եվ առավել կարևոր է, որ գոլ բաց չթողեցինք։ Այնուամենայնիվ, պետք է աճել և շարունակել մարզվել,— ընդգծեց կիսապաշտպանը։

Նաև Սպերցյանին հարցրել են իր հնարավոր տեղափոխության մասին իսպանական «Ժիրոնա»։ Նա հերքել է այդ լուրերը.

— Ես ոչինչ չեմ ասել։ Դրանք խոսակցություններ են, որոնք շրջանառվում են արդեն երեք տարի։ Մինչ այժմ կոնկրետ ոչինչ չգիտեմ, որևէ պաշտոնական բան չի եղել։

Երկրորդ տուրում, որը կկայանա հուլիսի 26-ին, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

Հիշեցնենք, ըստ Armenie Football-ի տեղեկությունների՝ «Ժիրոնան» ակտիվ բանակցություններ է վարում Սպերցյանին գնելու հարցով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։