SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սլովան» (Բրատիսլավա) կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում


«Սլովան» (Բրատիսլավա) կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում
Ֆուտբոլ 💬 Comment

Սլովակիայի չեմպիոն «Սլովան» (Բրատիսլավա) շարունակելու է իր ելույթները եվրագավաթներում՝ անցնելով Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 խաղարկության խմբային փուլ։

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում սլովակական ակումբը զիջեց շվեյցարական «Յանգ Բոյզին» ընդհանուր հաշվով 2:4 (առաջին խաղում՝ 1:2, պատասխան խաղում՝ 2:3): Բեռնում կայացած մրցավեճում, որը ավարտվեց տանտերերի օգտին՝ 3:2 հաշվով, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն։

Իր ճանապարհը եվրագավաթներում «Սլովանը» սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից․ սկզբում թիմը հաղթեց բոսնիական «Զրինյսկիին», սակայն երկրորդ փուլում 11 մետրանոցներով զիջեց ղազախական «Կայրատին»։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հանդես է գալու նաև Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն, իսկ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայկական ֆուտբոլը կներկայացնի լեհական «Լեգիայի» կազմում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։