Հանկարծամահ է եղել ֆուտզալիստ Ալեքս Ֆելիպեն
Ողբերգական լուրը ստացվել է ՄՖԿ «Նորիլսկի Նիկել» ակումբից։ Հանկարծամահ է եղել ակումբի խաղացող Ալեքս Ֆելիպեն՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանի թիմակիցը։
Ինչպես հայտնում է ՄՖԿ «Նորիլսկի Նիկել»-ի մամուլի ծառայությունը, ողբերգությունը տեղի է ունեցել Ուխտա քաղաքի օդանավակայանում՝ Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո։ Թռիչքից քիչ առաջ Ալեքս Ֆելիպեն կորցրել է գիտակցությունը։ Թիմի բժիշկը, օդանավակայանի բուժակը և դեպքի վայր ժամանած շտապ բժշկական օգնության աշխատակիցները արել են ամեն հնարավորը, սակայն մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել։
Ակումբի բոլոր աշխատակիցները, խաղացողներն ու անձնակազմը խորապես ցնցված և դատարկված են տեղի ունեցածից։ Ալեքս Ֆելիպեի մահը անփոխարինելի կորուստ է թիմի և ամբողջ ֆուտզալի համայնքի համար։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ալեքս Ֆելիպեի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և թիմակիցներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0