Սկանդալ Հայաստան — Ուկրաինա հանդիպումից հետո. ՈւՖԱ-ն բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) պաշտոնական դիմում է ուղարկել UEFA-ի Վերահսկիչ, էթիկական և կարգապահական մարմին (CEDB)՝ 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Բողոքի պատճառը դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Դենիս Նևեդրովի հուզական արձագանքը, որը ակումբային մակարդակում հանդես է գալիս ռուսական «Տյումեն» ակումբում։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ եզրափակիչ սուլիչից հետո Նևեդրովը հայհոյանքներ է հնչեցրել ուկրաինացի ֆուտբոլիստների հասցեին։ Բացի այդ, ՈւՖԱ-ի ուշադրությունը գրավել են Նևեդրովի հրապարակումները Instagram-ում, որտեղ, ասոցիացիայի կարծիքով, տեղադրվել են վիրավորական էմոջիներ՝ ուղղված Ուկրաինայի հավաքականին։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի 2:1 հաշվով հաղթանակով։ Հայկական թիմի կազմում երկու գոլերն էլ հեղինակել է Միգրան Դերմենջյանը։ Այս հաղթանակը պատմական էր՝ Հայաստանի հավաքականի առաջինը ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում։
ՈւՖԱ-ում ակնկալում են միջադեպի քննարկում և համապատասխան արձագանք UEFA-ի կողմից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
8