Չեմպիոնների լիգայից առաջ՝ սկանդալ․ «Նոա»-ի մրցակիցը՝ քննության տակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեռնոգորական «Բուդուչնոստ» ակումբում սկանդալ է բռնկվել՝ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման կարևոր հանդիպումից մեկ օր առաջ՝ Հայաստանի «Նոա»-ի դեմ։ Խնդիրը ֆուտբոլային դաշտում չէ, այլ՝ ակումբի գրասենյակներում, ուր հուլիսի 7-ի առավոտյան այցելել են Չեռնոգորիայի հատուկ ոստիկանության ծառայության ներկայացուցիչները՝ խուզարկման օրդերով։
Ինչ է կատարվում․
Ըստ Vijesti.me-ի՝ հատուկ դատախազության կողմից համաձայնեցված գործողությունները կապված են վերջին երկու տարում երիտասարդ ֆուտբոլիստների կասկածելի տրանսֆերների քննության հետ։
Կասկածելի տրանսֆերներ․
-
Վասիլիե Աջիչ → «Յուվենտուս» (5.3 մլն եվրո), որից մոտ 2 մլն-ը փոխանցվել է A1 ընկերությանը՝ կապված գործարար Բրանիմիր Իվանիշևիչի հետ։
-
Վիկտոր Ջուկանովիչ → «Համարբյու» (1.1 մլն եվրո), որից 310 հազար եվրոն՝ տարբեր գործակալական ընկերություններին, այդ թվում՝ շվեյցարական Capet Sports-ին։
-
Անդրիա Բուլատովիչ → «Լանս»՝ առանց ակումբային ասամբլեայի հաստատման։
Քննությունը ներառում է նաև նախկին գործադիր տնօրեն Նովակ Նովակովիչին։
Քննիչները շարունակում են փաստաթղթերի առգրավումն ու վերլուծությունը։ Եթե կասկածները հաստատվեն, «Բուդուչնոստ»-ը կարող է բախվել ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական հետևանքների։
Մրցավեճը «Նոա»-ի հետ կայանալու է ըստ ժամանակացույցի, սակայն ճնշումը նկատելի է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0