Սիմոնյանը գոլ խփեց, բայց «Ռոտոր»-ը զիջեց «Արսենալ»-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը իր երկրորդ գոլն է խփել «Ռոտոր»-ի կազմում, սակայն վոլգոգրադյան թիմը 1:2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալ»-ին՝ Ռուսաստանի Առաջին լիգայի 17-րդ տուրի հանդիպմանը։
Սիմոնյանը, ինչպես նաև նրա հայրենակից Դավիդ Դավիդյանը, խաղադաշտում անցկացրել են 59 րոպե։ Մյուս հայ ֆուտբոլիստը՝ Տիգրան Ավանեսյանը, մնացել է տուլացիների պահեստայինների կազմում։
17 տուրից հետո «Ռոտոր»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, մինչդեռ «Արսենալ»-ը 11-րդ տեղում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0