Շվեդիան Ազգերի լիգայի միջոցով դուրս եկավ ԱԱ-2026՝ դառնալով միակ նման հավաքականը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շվեդիայի հավաքականը դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության միակ մասնակիցը, որը կարողացավ որակավորվել Ազգերի լիգայի միջոցով։
Հիմնական ընտրական փուլում շվեդները անհաջող հանդես եկան՝ զբաղեցնելով վերջին՝ չորրորդ տեղը խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին Շվեյցարիան, Սլովենիան և Կոսովոն։ Սակայն Ազգերի լիգայի C1 խմբում հաղթանակը սկանդինավյան թիմին թույլ տվեց դուրս գալ փլեյ-օֆֆ։
Որակավորման վճռորոշ փուլում Շվեդիայի հավաքականը հաղթեց Ուկրաինային և Լեհաստանին՝ ապահովելով ուղեգիր աշխարհի առաջնություն։
Ընդհանուր առմամբ Ազգերի լիգայից եվրոպական փլեյ-օֆֆին մասնակցեցին երեք թիմեր՝ Շվեդիան, Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան, սակայն միայն Շվեդիան անցավ հաջորդ փուլ՝ միանալով Բոսնիա և Հերցեգովինային, Չեխիային և Թուրքիային, որոնք փլեյ-օֆֆ էին անցել ընտրական խմբերում երկրորդ տեղ զբաղեցնելու շնորհիվ։
Նշենք, որ 2024 թվականին Շվեդիայի հավաքականը հաղթել էր Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում՝ առանց պարտության։
Եվրոպական փլեյ-օֆֆի եզրափակչում Շվեդիան 3:2 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Վճռորոշ գոլը 88-րդ րոպեին խփեց Վիկտոր Գյոկերեշը։
Ազգերի լիգայի 2026/27 նոր մրցաշրջանը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերին և կազդի Եվրո-2028-ի ընտրության վրա, որտեղ արդեն ավելի շատ քվոտաներ կլինեն եզրափակիչ փուլ դուրս գալու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0