Վեց հաղթանակ IMMAF-2025 աշխարհի առաջնության առաջին օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում մեկնարկել է IMMAF-2025 աշխարհի առաջնությունը MMA-ում՝ մեծահասակների և երիտասարդների միջև։ Առաջին օրը կայացան բոլոր 1/16 եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականը ներկայացնում էին ինը մարզիկներ, որոնցից վեցը կարողացան հաղթանակ տանել և անցնել հաջորդ փուլ։
Հայ մարզիկների արդյունքները աշխարհի առաջնության առաջին օրը.
Երիտասարդներ
-
70.3 կգ (1/16)․ Համլետ Ասլանյան (Հայաստան) պարտության մատնեց Բիշես Ամինին (Ավստրալիա) առաջին ռաունդում՝ ցավեցնող հնարքով։ 1/8 եզրափակիչում նա կմրցի Նուրսուլթան Բեյսեմբաևի (Ղազախստան) հետ։
-
52.2 կգ․ Աշոտ Մարգարյանը մեկնարկելու է 1/4 եզրափակչից։
Մեծահասակներ
-
56.7 կգ (1/16)․ Արթուր Ասոյան (Հայաստան) միաձայն որոշմամբ հաղթեց Դմիտրի Գուսարիևին (Ուկրաինա)։ Հաջորդ մրցակիցը՝ Ռեդա Խայֆա (Ֆրանսիա)։
-
61.2 կգ (1/16)․ Սամվել Մարուքյան (Հայաստան) միաձայն որոշմամբ հաղթեց Պատրիկ Կուտիլային (Չեխիա)։ 1/8 եզրափակիչում կմրցի Եվֆրատ Ավդոյանի (Ուկրաինա) հետ։
-
61.2 կգ (1/16)․ Մաջիտ Ամարյան (Հայաստան) պարտվեց Ջոզեֆ Ֆրոդշամին (Անգլիա) առաջին ռաունդում խեղդող հնարքով։
-
65.8 կգ (1/16)․ Նարեկ Առուսխանյան (Հայաստան) պարտվեց Յանիս Վերիսսիմոյին (Շվեյցարիա) երկրորդ ռաունդում խեղդող հնարքով։
-
70.3 կգ (1/16)․ Տիգրան Նազարյան (Հայաստան) խեղդող հնարքով հաղթեց Ալեքսանդր Իբառային (Մեքսիկա) առաջին ռաունդում։ Հաջորդ մրցակիցը՝ Ջեյք Դևիս (Անգլիա)։
-
74.8 կգ (1/16)․ Սպարտակ Միքայելյան (Հայաստան) երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Սիգուրդ Ռոմերին (Դանիա)։ Հաջորդ մրցակիցը՝ Պատրիկ Պիկես (Չեխիա)։
-
74.8 կգ (1/16)․ Մանվել Բարսեղյան (Հայաստան) տեխնիկական նոկաուտով հաղթեց Խորխե Անտոնիո Լունային (Մեքսիկա) առաջին ռաունդում։ 1/8 եզրափակիչում նա կմրցի Դմիտրի Յարկովի (Ղազախստան) հետ։
-
79.4 կգ (1/16)․ Սերեժա Գրիգորյան (Հայաստան) պարտվեց Ջիան-Կարլո Տորինոյին (ՀԱՀ) միաձայն որոշմամբ։
Առաջին օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականն ունի 6 հաղթանակ և մի շարք մարզիկների դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Առաջնությունը կշարունակվի սեպտեմբերի 28-ին։
Հայ մարզիկների բոլոր մենամարտերը կարելի է դիտել ուղիղ եթերով Sportaran թելեգրամ ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0