Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի բռնցքամարտուհիները վեց մեդալ են նվաճել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց բռնցքամարտի երիտասարդական հավաքականը վեց մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Պազար քաղաքում ընթացող EUBC մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մեր թիմի ակտիվում կան չորս արծաթե և երկու բրոնզե մեդալներ։
Արծաթե մեդալակիր են դարձել՝
— Սյուզաննա Իշխանյան (46 կգ)
— Համեստ Աֆրիկյան (50 կգ)
— Անահիտ Հարությունյան (57 կգ)
— Վիկտորյա Սահակյան (75 կգ)
Բրոնզե մեդալակիր են դարձել՝
— Նանա Բալասանյան (48 կգ)
— Լիանա Ժամհարյան (52 կգ)
Կանանց եզրափակիչները կայացել են հուլիսի 15-ին, իսկ տղամարդկանց՝ հուլիսի 16-ին։ Առաջնությունը տևում է հուլիսի 10-ից 16-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0