«Շերիպը» խոշոր հաղթանակով սկսեց Եվրոպայի Լիգան, Արթուր Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տիրասպոլի «Շերիպը» Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 4:0 հաշվով ջախջախեց Կոսովոյի «Պրիշտինան»։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ դաշտի տերերի հարձակվող Սիրիլ Բայալան, ով оформել էր հեթ-տրիկ։ Եվս մեկ գոլի հեղինակ դարձավ Էլիա Օդեդեն։ «Շերիպի» հայ հարձակվող Արթուր Սերոբյանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո և անցկացրեց ողջ երկրորդ կեսը։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին՝ Կոսովոյում։
Այսօր Եվրոպայի Լիգայի շրջանակում խաղի դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահան Բիչախչյանը, ով կարող է խաղադաշտ դուրս գալ Լեհաստանի «Լեգիայի» կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0