SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Շարա Բուլետ․ Ծառուկյանի հետ մենամարտի հոնորարը դարձավ իմ կարիերայի ամենախոշորը


Շարա Բուլետ․ Ծառուկյանի հետ մենամարտի հոնորարը դարձավ իմ կարիերայի ամենախոշորը
MMA 💬 Comment

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբութդին Մագոմեդովը, ով առավել հայտնի է Շարա Բուլետ մականունով, կիսվել է Երևանիում անցկացված Hype FC մրցաշարի ֆինանսական մանրամասներով։ Մարզիկի խոսքով՝ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտը նրան բերել է ռեկորդային եկամուտ՝ ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։

Պրոմոութեր Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում Մագոմեդովը պատասխանել է այն հարցին, կարելի՞ է արդյոք վեցրոպեանոց մենամարտի հոնորարը համարել աննախադեպ։

«Ինձ համար սա միանշանակ ռեկորդ է։ Ես ընդհանրապես չեմ լսել, որ գրեփլինգում նման գումարներ վճարեն։ Այն արձագանքն ու հետաքրքրությունը, որը մեզ հաջողվեց ստեղծել այս մենամարտի շուրջ, այս մարզաձևի համար բացարձակ նոր բան է։ Հավանաբար նման բան եղել է միայն այն ժամանակներում, երբ գորգ էր դուրս գալիս լեգենդար Ալեքսանդր Կարելինը», — նշել է 31-ամյա մարտիկը։

Հիշեցնենք, որ Շարա Բուլետի և Արման Ծառուկյանի միջև մենամարտը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում և վեց րոպե պայքարի արդյունքում ավարտվել է ոչ-ոքի։ Մենամարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել և դարձել տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը մարտարվեստների աշխարհում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։