Էդգար Վարագյանի խփած շայբան օգնեց հաղթել «Տամբովին»
Էդգար Վարագյանի, թերության ժամանակ խփած գոլը օգնեց «Մագնիտկային» հաղթանակ տանել «Տամբովի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Էդգար Վարագյանը մասնակցել է 21 հանդիպման՝ հանդես գալով «Մագնիտկայի» կազմում, որը խաղում է ՎՀԼ-ում (Ռուսաստանի Բարձրագույն Հոկեյի Լիգա): Նրա հաշվին կա 4 միավոր՝ 2 գոլ և 2 գոլային փոխանցում:
2022 թվականի սեպտեմբերին Վարագյանը աչքի լուրջ վնասվածք ստացավ «Հարավային Ուրալ» – «Ռուբին» հանդիպման ժամանակ: Հայ հոկեյիստը մեկ հարցազրույցի ընթացքում պատմել է այդ վնասվածքի և վերականգնման գործընթացի մասին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է «Մետալուրգի» պաշտոնական կայքում:
Վարագյանը վերադարձավ սառցադաշտ 2024/25 մրցաշրջանում և արդեն առաջին խաղում գոլ խփեց «Նորիլսկի» դարպասին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0