2025 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնության դասակարգված ըմբիշները. ում է սպասվում դժվար վիճակահանություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 13-ին Զագրեբում կմեկնարկի 2025 թ. Աշխարհի ըմբշամարտի առաջնությունը։ Միջազգային ֆեդերացիան (UWW) արդեն հրապարակել է բոլոր տաս քաշային կարգերի գծանշված ըմբիշների ցանկը։
Ի՞նչ է գծանշումը։
Գծանշումը համակարգ է, որով մրցաշարի ամենաուժեղ մարզիկները բաշխվում են ցանցում։ Այն հիմնված է աշխարհի վարկանիշների և վերջին խոշոր արդյունքների վրա։ Գլխավոր նպատակը այն է, որ ֆավորիտները հայտնվեն ցանցի տարբեր կեսերում ու քառորդներում, որպեսզի վաղ փուլերում չհանդիպեն միմյանց։
Եթե ըմբիշը իր քաշային կարգի լավագույն ությակում է, ապա ստանում է գծանշված կարգավիճակ և վիճակահանության ընթացքում որոշակի արտոնություններ․ համակարգը թույլ չի տալիս նրան առաջին փուլում մրցել մեկ այլ գծանշված ըմբիշի հետ։ Սակայն քառորդ եզրափակիչներից սկսած՝ նա արդեն կարող է հանդիպել ամենաուժեղ մրցակիցներին։
Ինչպե՞ս է անցկացվում վիճակահանությունը։
Գծանշվածների ցանկի հաստատումից հետո անցկացվում է վիճակահանություն։ Գծանշված ըմբիշները ավտոմատ կերպով տեղավորվում են ցանցում, իսկ մնացածները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները, տեղերը ստանում են պատահականության սկզբունքով։ Սա նշանակում է, օրինակ, որ Արսեն Հարությունյանը (57 կգ) կամ Մանվել Խնձրձյանը (61 կգ) կարող են արդեն իսկ առաջին փուլում հանդիպել ֆավորիտների։ Վիճակահանությունը տեղի կունենա մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 12-ին։
Հայաստանի ըմբիշները
Հայաստանը կներկայացնեն հինգ ազատ ոճի ըմբիշներ, որոնցից երկուսը գծանշված են և կունենան ավելի նպաստավոր ցանց։
-
57 կգ․ Արսեն Հարությունյանը գծանշված չէ, ինչը մեծացնում է վաղ փուլում այս քաշայինի առաջատարների՝ ամերիկացի Սփենսեր Լիի կամ ուզբեկ Գուլոմջոն Աբդուլլաևի հետ հանդիպելու վտանգը։
-
61 կգ․ Մանվել Խնձրձյանն էլ գծանշված չէ, իսկ այստեղի ֆավորիտն օլիմպիական չեմպիոն Զավուր Ուգուևն է։
-
65 կգ․ Հայաստանը ուժեղ ներկայացուցիչ ունի՝ Վազգեն Թևանյանը, որը ստացել է թիվ 3 գծանշումը։ Սա նրան տալիս է բարենպաստ ցանցի հնարավորություն, սակայն կիսաեզրափակչում կարող է հանդիպել 2024 թ. օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Կոտարո Կիյոոկային (թիվ 2 գծանշված)։
-
70 կգ․ Արման Անդրեասյանը ստացել է հինգերորդ գծանշումը և մինչև քառորդ եզրափակիչ չի հանդիպի գլխավոր մրցակիցների հետ։
-
74 կգ․ Հրայր Ալիխանյանը գծանշված չէ և կարող է առաջին փուլում հանդիպել Եվրոպայի քառակի չեմպիոն Թայմուրազ Սալկազանովին կամ իրանցի Էմամիին։
Գծանշումը 2025 թ. Աշխարհի ըմբշամարտի առաջնությունում
57 kg:
- Spencer Richard LEE (USA)
- Gulomjon ABDULLAEV (Uzbekistan)
- Aman AMAN (India)
- Roman Guillermo BRAVO YOUNG (Mexico)
- Darian Toi CRUZ (Puerto-Rico)
- Bekzat ALMAZ UULU (Kyrgyzstan)
- Islam BAZARGANOV (Azerbaijan)
- Munkh Erdene BATKHUYAG (Mongolia)
None: Arsen HARUTYUNYAN (Armenia)
61 kg:
- Zavur UGUEV (UWW, Russia)
- Giorgi GONIASHVILI (Georgia)
- Takara SUDA (Japan)
- Udit UDIT (India)
- Leomid COLESNIC (Moldova)
- Dzmitry SHAMELA (UWW, Belarus)
- Nils LEUTERT (Swirzerland)
- Joshua Alexander KRAMER (Ecuador)
None: Manvel KHNDZRTSYAN (Armenia)
65 kg:
- Rahman Mousa AMOUZADKHALILI (Iran)
- Kotaro KIYOOKA (Japan)
- Vazgen TEVANYAN (Armenia)
- Ali RAHIMZADA (Azerbaijan)
- Khamzat ARSAMERZOUEV (France)
- Sebastian C RIVERA (Puerto-Rico)
- Ibragim IBRAGIMOV (UWW, Russia)
- Sujeet SUJEET (India)
70 kg:
- Yoshinosuke AOYAGI (Japan)
- Akaki KEMERTELIDZE (Georgia)
- Nurkozha KAIPANOV (Kazakhstan)
- Kanan HEYBATOV (Azerbaijan)
- Arman ANDREASYAN (Armenia)
- Austin Klee GOMEZ (Mexico)
- Vasile DIACON (Moldova)
- Ismail MUSUKAEV (Hungary)*
* Участие Мусукаева под вопросом из-за травмы.
74 kg:
- Chermen VALIEV (Albania)
- Taimuraz SALKAZANOV (Slovakia)
- Yones Aliakbar EMAMICHOGHAEI (Iran)
- Orozobek TOKTOMAMBETOV (Kyrgyzstan)
- Murad KURAMAGOMEDOV (Hungary)
- O Giorgi ELBAKIDZE (Georgia)
- Magomedrasul ASLUEV (Bahrain)
- Feng LU (China)
None: Hrayr ALIKHANYAN (Armenia)
79 kg:
- Akhsarbek GULAEV (Skovakia)
- Suldkhuu OLONBAYAR (Mongolia)
- Vladimeri GAMKRELIDZE (Georgia)
- Magomet EVLOEV (Tajikistan)
- Mohammad Ashghar NOKHODILARIMI (Iran)
- Daulet YERGESH (Kazakhstan)
- Khidir Kurban A SAIPUDINOV (Bahrain)
- Zelimkhan KHADJIEV (France)
86 kg:
- Osman GOCEN (Turkey)
- Arsenii DZHIOEV (Azerbaijan)
- Mahamedkhabib KADZIMAHAMEDAU (UWW, Belarus)
- Zahid VALENCIA (USA)
- Rakhim MAGAMADOV (France)
- Hayato ISHIGURO (Japan)
- Batbilguun NAADAMBAT (Mongolia)
- Gyeongyeon LEE (Korea)
92 kg:
- Miriani MAISURADZE (Georgia)
- Benjamin Konrad HONIS (Italy)
- Batyrbek TSAKULOV (Slovakia)
- Osman NURMAGOMEDOV (Azerbaijan)
- Dauren KURUGLIEV (Greece)
- Amirhossein Biglar FIROUZPOURBANDPEI (Iran)
- Lars SCHAEFLE (Germany)
- Trent Niemond HIDLAY (USA)
97 kg:
- Akhmed TAZHUDINOV (Bahrain)
- Givi MATCHARASHVILI (Georgia)
- Kyle SNYDER (USA)
- Magomedkhan MAGOMEDOV (Azerbaijan)
- Amirali Hamid AZARPIRA (Iran)
- Zbigniew BARANOWSKI (Poland)
- Arash YOSHIDA (Japan)
- Richard VEGH (Hungary)
125 kg:
- Giorgi MESHVILDISHVILI (Azerbaijan)
- Amir Hossein Abbas ZARE (Iran)
- Dzianis KHRAMIANKOU (UWW, Belarus)
- Robert BARA (Poland)
- Lkhagvagerel MUNKHTUR (Mongolia)
- Shamil Magomed A SHARIPOV (Bahrain)
- Solomon MANASHVILI (Georgia)
- Jonovan Darius SMITH (Puerto-Rico)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0