SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Կարլսրուեի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Կարլսրուեի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը աչքի ընկավ «Ֆերենցվարոշի» և գերմանական «Կարլսրուեի» միջև անցկացված ընկերական խաղում՝ խփելով հաղթական գնդակը և ապահովելով իր թիմի հաղթանակը՝ 2:1 հաշվով։

Սևիկյանը խաղադաշտ մտավ հանդիպման 75-րդ րոպեին, իսկ արդեն յոթ րոպե անց՝ 82-րդ րոպեին, գրավեց մրցակցի դարպասը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝

Այս խաղը վերջին ստուգողական հանդիպումն էր Հունգարիայի չեմպիոնի համար ամառային ուսումնամարզական հավաքի շրջանակում։ Արդեն հաջորդ շաբաթ «Ֆերենցվարոշը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ նրա մրցակիցը կլինի «Նոա» (Հայաստան) — «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) զույգի հաղթողը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։