Սևիկյան․ «Մենք խաղացինք թոփ հավաքականի դեմ, բայց կփորձենք հետևություններ անել»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը կիսվեց իր տպավորություններով Պորտուգալիայից (0:5) կրած պարտությունից հետո՝ ԱԱ-2026-ի որակավորման առաջին տուրում։ Հանդիպումը կայացավ սեպտեմբերի 6-ին Երևանում։
«Պարզ է, որ մենք խաղում էինք ուժեղ մրցակցի դեմ։ Պորտուգալիան աշխարհի լավագույն հավաքականներից է, մեր դեմ դուրս եկան բարձր մակարդակի ֆուտբոլիստներ։ Մենք սպասում էինք բարձր որակի և մեծ վարպետության։ Փորձեցինք դիմադրել, բայց չստացվեց։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ կաշխատենք սխալների վրա և հաջող հանդես կգանք։
Մենք ունեինք մեր ծրագրերը, շատ բաներ փորձարկել էինք։ Ինչ-որ բան ստացվեց, ինչ-որ բան՝ ոչ։ Կարևորը մարզումներն են, որոնք օգնում են պահպանել պոզիտիվը։ Կարծում եմ՝ հոգեբանական առումով մենք կկարողանանք վերականգնվել Իռլանդիայի հետ հանդիպմանը», – ասաց Սևիկյանը՝ զրուցելով Metaratings-ի լրագրող Նորիկ Սերովյանի հետ։
Հայաստանը հաջորդ հանդիպումը կանցկացնի Իռլանդիայի դեմ՝ սեպտեմբերի 9-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0