Սեսկ Ֆաբրեգասը կարող է գլխավորել «Ինտերը»․ ակումբը սկսեց բանակցություններ իսպանացու հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» Սեսկ Ֆաբրեգասին դիտարկում է որպես թիմի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուի։ Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, իսպանացին, որը ներկայումս գլխավորում է «Կոմոն», արդեն անցկացրել է նախնական բանակցություններ «ներաձուրրիների» ներկայացուցիչների հետ՝ հնարավոր համագործակցությունը քննարկելու նպատակով։
Ֆաբրեգասը նախկինում մերժել էր «Ռոմայի» և «Բայերի» առաջարկները՝ խոսք տալով «Կոմոյին», սակայն «Ինտերի» հետաքրքրությունը կարող է փոխել նրա պլանները։ Ըստ Gianlucadimarzio.com-ի՝ 37-ամյա մասնագետը լուրջ մտածում է անցման մասին, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել երկխոսությունը։
Ներկայումս Ֆաբրեգասը գտնվում է Լոնդոնում, որտեղ է նաև «Կոմոյի» ներկայացուցիչ Միրվան Սուվարսոն։ Սպասվող անձնական հանդիպումը, որը նախատեսված է մոտ ժամերի ընթացքում, կարող է վճռորոշ լինել մարզչի ապագայի հարցում։
Եթե Ֆաբրեգասի հետ բանակցությունները չհանգեցնեն համաձայնության, «Ինտերը» կարող է դիտարկել վերջերս «Մարսելն» գլխավորած Ռոբերտո Դե Ձերբիին կամ «Պարմայում» աշխատող Քրիստիան Կիվուի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին լքել է «Ինտերը» և կգլխավորի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0