Սերոբ Գալստյանը դարձավ «Փյունիկի» խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանյան «Փյունիկը» շարունակում է ակտիվորեն համալրել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի հերթական նորեկը 22-ամյա հայ ֆուտբոլիստ Սերոբ Գալստյանն է։
Գալստյանը նախկինում հանդես է եկել մայրաքաղաքի «Արարատում» և հրավիրվել է Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներ։ Նա ունիվերսալ խաղացող է և կարող է հանդես գալ թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության եզրերում։
Այսպիսով, «Փյունիկը» շարունակում է ուժեղացնել կազմը հայ ֆուտբոլիստներով։ Ավելի վաղ թիմին միացել էր կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը, իսկ մոտ օրերս սպասվում է Սարգիս Մեթոյանի տեղափոխությունը։ Բացի այդ, «Փյունիկը» վերջերս պայմանագիր է ստորագրել նաև սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչի հետ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0