Սեպտեմբերյան խաղերը Հայաստանի ֆուտբոլի հավաքականների օրացույց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի սեպտեմբերին մի քանի հայկական հավաքականներ կանցկացնեն կարևոր հանդիպումներ։ Ազգային հավաքականը կսկսի 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Մինչև 21 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության ընտրական փուլին, մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական խաղեր՝ հոկտեմբերյան պաշտոնական հանդիպումներին նախապատրաստվելու համար, իսկ ֆուտզալի հավաքականը կխաղա ընկերական խաղեր՝ 2026 թվականի պատմական Եվրոպայի առաջնությունից առաջ։
Խաղերի օրացույց (ժամը՝ Երևանի ժամանակով):
-
Սեպտեմբեր 5, 12:00 — Հայաստան U19 vs Ուզբեկստան U19 | ընկերական խաղ | Երևան, ՀՖՖ ակադեմիա։
-
Սեպտեմբեր 5, 20:00 — Շվեդիա U21 vs Հայաստան U21 | ԵՎՐՈ-U21 2027 ընտրական փուլի E խումբ | Ֆալկենբերգ (Շվեդիա)։
-
Սեպտեմբեր 6, 20:00 — Հայաստան vs Պորտուգալիա | ԱԱ-2026 ընտրական փուլի F խումբ | Երևան, Հանրապետական մարզադաշտ։
-
Սեպտեմբեր 8, 16:00 — Հայաստան U19 vs Ուզբեկստան U19 | ընկերական խաղ | Աբովյան, քաղաքային մարզադաշտ։
-
Սեպտեմբեր 9, 17:00 — Հայաստան U21 vs Լեհաստան U21 | ԵՎՐՈ-U21 2027 ընտրական փուլի E խումբ | Երևան, ՀՖՖ ակադեմիա։
-
Սեպտեմբեր 9, 20:00 — Հայաստան vs Իռլանդիա | ԱԱ-2026 ընտրական փուլի F խումբ | Երևան, Հանրապետական մարզադաշտ։
-
Սեպտեմբեր 16, 19:00 — Հայաստան U17 vs Հունաստան U17 | ընկերական խաղ | Երևան։
-
Սեպտեմբեր 19 — Իսպանիա (ֆուտզալ) vs Հայաստան (ֆուտզալ) | ընկերական խաղ | Պամպլոնա (Իսպանիա)։
-
Սեպտեմբեր 20, 19:00 — Հայաստան U17 vs Հունաստան U17 | ընկերական խաղ | Երևան։
-
Սեպտեմբեր 21 — Իսպանիա (ֆուտզալ) vs Հայաստան (ֆուտզալ) | ընկերական խաղ | Տուդելա (Իսպանիա)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0