Սենսացիա Սան-Մարինոյում․ «Փյունիկը» պարտվեց «Տրե Ֆիորիին» Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» անսպասելի պարտություն կրեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիից»՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի առաջին որակավորման փուլի առաջին խաղում։ Հանդիպումը կայացավ հուլիսի 10-ին Սան Մարինոյում և ավարտվեց հյուրընկալողների՝ 1։0 հաղթանակով։
Չնայած խաղի ամբողջական առավելությանը՝ Եղիշե Մելիքյանի թիմին չհաջողվեց գոլ խփել, իսկ 63-րդ րոպեին բաց թողեց գոլ․ աչքի ընկավ «Տրե Ֆիորիի» իտալացի կիսապաշտպան Մատեո Մանֆրոնին։
«Փյունիկի» կազմը․
Հենրի Ավագյան — Ալեմաո, Սերգեյ Վակուլենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Ալեքսանդր Միլկովիչ (68′ Խավի Մորենո) — Դանիիլ Կուլիկով (68′ Աղբալյան), Սեադ Իսլամովիչ, Վագներ Գոնսալվես (81′ Մալաքյան) — Գևորգ Թարախչյան (68′ Կայնուրգիոս), Յուսուֆ Օտուբանջո, Սարգիս Մետոյան (71′ Նուբիսսի)։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին՝ Երևանում։ «Փյունիկին» սպասում է բարդ խնդիր, սակայն անցնելու շանսերը դեռ կենդանի են։
Նշենք, որ նույն օրը ձախողվեց նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Ուրարտուն» 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի «Նեմանին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0