Սենսացիա Լյուբլյանայում. Բելգիան ջախջախեց Բելառուսին ԵՎՐՈ-2026-ի ֆուտզալի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 23-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության C խմբի առաջին հանդիպումը։ Զարմանալի զարգացումներով խաղում Բելգիայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց հանդիպման ֆավորիտ Բելառուսի թիմին։
Բելառուսները ակտիվ սկսեցին խաղը և առաջին կեսում մի քանի լավ պահեր ունեցան, սակայն չկարողացան դրանք իրացնել։ Այդ ընթացքում բելգիացիների ավագ Օմար Ռահուն ցուցադրեց բարձր մակարդակ՝ ձևակերպելով հեթ-տրիկ (3’, 29’, 37’)։ Վերջին րոպեին ևս մեկ գոլ խփեց Սթիվեն Դիլիենը (38’)՝ հարվածելով սեփական խաղադաշտից այն պահին, երբ Բելառուսը արդեն բաց էր խաղում։
Բելգիայի համար սա Եվրոպայի եզրափակիչ փուլում առաջին հաղթանակն էր 1996 թվականից ի վեր և խոստումնալից մեկնարկ Քարիմ Բաշերի թիմի համար ԵՎՐՈ-2026-ում։
Այս խմբում այսօր տեղի կունենա ևս մեկ հանդիպում․ մրցաշարի հյուրընկալող Սլովենիայի հավաքականը կմրցի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Իսպանիայի հետ։
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում՝ հունվարի 21-ից մինչև փետրվարի 7-ը։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականը տոնել էր իր առաջին հաղթանակը ԵՎՐՈ-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0