Սելարայանը խփեց հաղթական գոլը հայկական դերբիում Արգենտինայի Պրիմերայում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 10-ին Արգենտինայի Պրիմերայի 4-րդ տուրի խաղում միմյանց դեմ դուրս եկան Հայաստանի հավաքականի երկու կիսապաշտպանների թիմերը։ Լուկաս Սելարայանի «Բելգրանոն» սեփական դաշտում ընդունեց Թոմաս Ադորյանի «Բանֆիլդը»։
Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով։ 19-րդ րոպեին Գաբրիել Կոմպանյուչին բացեց հաշիվը, իսկ 48-րդ րոպեին Սելարայանը գեղեցիկ անհատական անցումից և Խարայի հետ համադրությունից հետո հաշիվը դարձրեց 2:0։ Ավելի ուշ Մաուրո Մենդեսը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Բելգրանոյի» ավագի գոլը վճռորոշ եղավ։
23-ամյա Ադորյանը, որը Կլաուսուրայի նախորդ երեք խաղերում խաղացել էր 60 րոպե, այս անգամ մնաց պահեստայինների նստարանին։
Սելարայանի վիճակագրությունը «Բանֆիլդի» դեմ.
-
1 գոլ
-
2 հարված (xG — 0.29)
-
xA — 0.55 (հնարավոր գոլային փոխանցումներ)
-
4 բանալի փոխանցում
-
3-ից 2 հաջող դրիբլինգ
-
81% ճշգրիտ փոխանցումներ
-
7 հաղթած մենամարտ
-
5 վաստակած խախտում
-
2 խլում
SofaScore-ի 8.9 գնահատականով Սելարայանը դարձավ հանդիպման լավագույն խաղացողը։
4 տուրից հետո «Բելգրանոն» ունի 7 միավոր, «Բանֆիլդը»՝ 4։
Սելարայանի ակտիվում արդեն կա 3 գոլ վերջին 4 խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0