2025 թվականի կարատեի աշխարհի առաջնությունը Կահիրեում մեկնարկել է այսօր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր մեկնարկել է 2025 թվականի կարատեի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարը միավորել է յուրաքանչյուր քաշային կարգում աշխարհի ռանկինգի 32 լավագույն մարզիկներին։ Կանոնակարգի համաձայն՝ մասնակիցները բաժանված են 8 ենթախմբի՝ յուրաքանչյուրում 4 մարզիկ, և յուրաքանչյուր խմբից երկու լավագույն կարատեիստները անցնում են 1/8 եզրափակիչ։
Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Սուրեն Հարությունյանը (75 կգ)։ Նա հայտնվել է երրորդ ենթախմբում և երեք մարտ կանցկացնի Ուզբեկստանի, Մեքսիկայի և Ռուսաստանի ներկայացուցիչների դեմ։ Խմբային փուլի արդյունքները կորոշեն՝ կկարողանա արդյոք հայ մարզիկը շարունակել պայքարը փլեյ-օֆֆում։
Վաղը՝ նոյեմբերի 28-ին, տատամի կմտնի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Գոր Ներսիսյանը (84 կգ), որը հանդես կգա խմբային փուլից։
Աշխարհի առաջնության-2025 ժամանակացույցը
Նոյեմբերի 27
• կանայք — կատա
• տղամարդիկ — 60 կգ, 67 կգ, 75 կգ
• կանայք — 50 կգ, 55 կգ
Փուլ՝ մինչև 1/8 եզրափակիչ
Նոյեմբերի 28
• տղամարդիկ — կատա, 84 կգ, +84 կգ
• կանայք — 61 կգ, 68 կգ, +68 կգ
Փուլ՝ մինչև 1/8 եզրափակիչ
Նոյեմբերի 29–30
• 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ
2025 թվականի կարատեի աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումները հասանելի են World Karate Federation-ի պաշտոնական YouTube ալիքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0