Այսօր տեղի կունենա Եղիշե Մելիքյանի և Նաիր Տիկնիզյանի մամուլի ասուլիսը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 28-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտի մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և պաշտպան Նաիր Տիկնիզյանի մամուլի ասուլիսը՝ Բելառուսի դեմ ընկերական հանդիպումից առաջ։
Մամուլի ասուլիսը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:30-ին և կհեռարձակվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube-ի ալիքով։
Բելառուսի հավաքականի մամուլի ասուլիսին կմասնակցեն գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն և հարձակվող Կարեն Վարդանյանը։
Հայաստան — Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:00)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0