SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Այսօր՝ վճռորոշ երեկո հայ UFC-ի երկրպագուների համար. Մենամարտ, որն ազդելու է Արման Ծառուկյանի ապագայի վրա


Այսօր՝ վճռորոշ երեկո հայ UFC-ի երկրպագուների համար. Մենամարտ, որն ազդելու է Արման Ծառուկյանի ապագայի վրա
MMA 💬 Comment

Այսօր՝ UFC 315-ում, կկայանա կիսամիջին քաշային կարգի գոտու մենամարտը Բելալ Մուհամմադի և Ջեք Դելլա Մադդալենայի միջև։ Թվում է՝ այն անմիջական կապ չունի հայ երկրպագուների հետ, բայց հենց այս մենամարտն է, որ կարող է վճռորոշ լինել հայկական MMA-ի գլխավոր հույսի՝ Արման Ծառուկյանի մոտակա ապագայի համար։

Ծառուկյանը, ով զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին հորիզոնականը, վաղուց սպասում է իր տիտղոսային հնարավորությանը։ Հիշեցնենք՝ դեռևս հունվարի 19-ին Արմանը պետք է մենամարտեր իսլամ Մախաչևի դեմ գոտու համար, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվեց մենամարտից։ Այդ օրվանից Արմանը ժամանակավորապես դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից, և այժմ նրա ճակատագիրը կախված է այլ քաշային կարգերում տեղի ունեցող իրադարձություններից։

Սցենարները երկուսն են, և ամեն ինչ կախված կլինի Մուհամմադ – Դելլա Մադդալենա մենամարտի արդյունքից.

Եթե հաղթի Բելալ Մուհամմադը, Մախաչևը կմնա թեթև քաշային կարգում և UFC 317-ում կմենամարտի Իլիա Տոպուրիայի հետ։ Այդ դեպքում Արմանը ամենայն հավանականությամբ կմենամարտի Չարլզ Օլիվեյրայի կամ Ջասթին Գեյջիի հետ՝ հավակնորդի կարգավիճակով։ Հաղթանակի դեպքում նա կստանա երկրորդ հնարավորություն չեմպիոնական գոտու համար, և ոչինչ այլևս չի կանգնի նրա ճանապարհին։

Եթե հաղթի Դելլա Մադդալենան, իրավիճակն ամբողջությամբ կփոխվի։ Այդ դեպքում Մախաչևը, Բելալի մտերիմ ընկերը, կանցնի կիսամիջին քաշ և կփորձի դառնալ երկակի չեմպիոն՝ հաղթելով Մադդալենային։ Դա կազատի գոտու տեղ թեթև քաշում։ Այդ ժամանակ Տոպուրիան UFC 317-ում կմենամարտի Օլիվեյրայի հետ ժամանակավոր գոտու համար, իսկ Ծառուկյանը՝ որպես գլխավոր հավակնորդ, կմենամարտի այդ մենամարտի հաղթողի հետ։ Այսինքն՝ չեմպիոնական ճանապարհը կկարճանա, և գոտու համար մենամարտը կարող է կայանալ արդեն այս տարի՝ առանց լրացուցիչ փուլերի։

Ցանկացած ելքի դեպքում Արմանի ապագան խոստումնալից է։ Սակայն Բելալ Մուհամմադի հաղթանակն այս գիշեր զգալիորեն կհեշտացնի հայ մարտիկի ուղին դեպի գոտի՝ առանց ժամանակ կորցնելու կամ դիվիզիոնի կառուցվածքի փոփոխությունների։

Մրցաշարի մեկնարկը՝ 01:30 / Գլխավոր քարտը՝ 05:00 Մոսկվայի ժամանակով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։