Հունգարիայի ազգային հավաքականը կորցրել է հիմնական դարպասապահին՝ Հայաստանի հետ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունգարիայի հավաքականը ևս մեկ կազմային կորուստ ունի՝ նախքան 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղը Հայաստանի դեմ։ Հիմնական դարպասապահը՝ Բուդապեշտի «Ֆերենցվարոշի» և ազգային թիմի անդամ Դենեշ Դիբուշը, վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել առաջիկա խաղերին՝ Հայաստանի և Պորտուգալիայի դեմ։
Վնասված դարպասապահին փոխարինելու համար հավաքական է հրավիրվել ՄՏԿ ակումբի Պատրիկ Դեմյենը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դեմ հանդիպումը բաց կթողնեն հարձակվողներ Բառնաբաշ Վարգան և Ռոլլանդ Շալլային՝ որակազրկման պատճառով։
Հունգարիա — Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին։
Հունգարիան հրապարակել է կազմը Հայաստանի դեմ խաղի համար՝ կարևոր կորուստներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0