Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականը հրապարակել է կազմը IBA 2025 աշխարհի առաջնության համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականը հաստատել է իր կազմը IBA 2025 աշխարհի առաջնության համար, որը տեղի կունենա Դուբայում՝ դեկտեմբերի 2-13-ը։ Թիմում ընդգրկվել է 13 մարզիկ, որոնց թվում՝ երկու հայազգի բռնցքամարտիկներ՝ Անդրեյ Պեգլիվանյանը (57 կգ) և Էդմոնդ Խուդոյանը (48 կգ)։
Ռուսաստանի հավաքականի կազմը բռնցքամարտում
-
92+ կգ — Դավիդ Սուրով, 20 տարեկան
-
92 կգ — Մուսլիմ Գաջիմագոմեդով, 28 տարեկան
-
86 կգ — Շարաբութդին Ատաեւ, 26 տարեկան
-
80 կգ — Ջամբուլատ Բիժամով, 24 տարեկան
-
75 կգ — Իսմայել Մուցոլգով, 22 տարեկան
-
71 կգ — Սերգեյ Կոլդենկով, 21 տարեկան
-
67 կգ — Եվգենի Կոուլ, 23 տարեկան
-
63.5 կգ — Իլյա Պոպով, 25 տարեկան
-
60 կգ — Վսևոլոդ Շումկով, 24 տարեկան
-
57 կգ — Անդրեյ Պեգլիվանյան, 21 տարեկան
-
54 կգ — Վյաչեսլավ Ռոգոզին, 19 տարեկան
-
51 կգ — Բայր Բատլաև, 25 տարեկան
-
48 կգ — Էդմոնդ Խուդոյան, 29 տարեկան
Ռեկորդային մրցանակային ֆոնդ — 8 միլիոն դոլար
Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են աշխարհի առաջնությունների պատմության ամենախոշոր մրցանակային ֆոնդի մասին՝ 8 միլիոն դոլար։
Մրցանակների բաշխում
-
Չեմպիոն — 300 000 $
-
Արծաթ — 150 000 $
-
Բրոնզ — 75 000 $
-
5-րդ տեղ — 10 000 $
Մրցանակայինը բաժանվում է հետևյալ կերպ.
50% — մարզիկին, 25% — մարզչին, 25% — ազգային ֆեդերացիային։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Լիվերպուլում անցկացվել էր World Boxing-ի աշխարհի առաջնությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0